Ռուսաստանի մասնակիցը ներկայացրել Է Մանկական Եվրատեսիլ-2018-ի իր երգը

Armenpress 14:44, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի Աննա Ֆիլիպչուկը Youtube-ում հրապարակել Է այն երգի հոլովակը, որով պլանավորում Է մասնակցել Եվրատեսիլ-2018 մանկական երգի մրցույթին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կոմպոզիցիան կոչվում Է՝ «Անհաղթ ենք»: Ռեժիսորի մտահղացմամբ՝ հոլովակի հերոսուհին գնում Է դեպի իր երազանքը՝ զուգահեռաբար հանդիպելով տարբեր ճակատագրեր ու պատմություններ ունեցող դեռահասների: Աննա Ֆիլիպչուկը 13 տարեկան Է, ծնունդով Բառնաուլից Է, բայց ներկայում ապրում եւ սովորում Է Մոսկվայում: Յոթ տարեկանից աղջիկը մասնակցել Է ռուսաստանյան եւ միջազգային մրցույթների՝ քանիցս դառնալով դափնեկիր: Բացի այդ, Ֆիլիպչուկը սպորտի վարպետ Է գեղարվեստական մարմնամարզության գծով:

Մանկական Եվրատեսիլ-2018-ը Բելառուսում անցկացվելու Է նոյեմբեր ամսին: Դրան կմասնակցեն մրցույթի ողջ պատմության ընթացքում, սկսած 2003 թվականից, ռեկորդային թվով երկրներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am