Մոլդովայի խորհրդարանը հրաժարվեց Սահմանադրության մեջ կետ մտցնել եվրաինտեգրացման մասին

Armenpress 14:25, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն Էին տվել Սահմանադրության մեջ եվրաինտեգրացման վերաբերյալ կետ մտցնելու օրինագծին, բայց երկրորդ ընթերցմամբ այն չի անցել: Քվեարկությունից հրաժարվել են չորս խմբակցություններ՝ սոցիալիստները, կոմունիստները, լիբերալները եւ լիբերալ-դեմոկտրատները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հիսունչորս ձայն Է տրվել պաշտպանության համար (…): Եթե 13 պատգամավորներ՝ լիբերալ դեմոկրատները եւ լիբերալները, չլքեին նիստերի դահլիճը, ապա օրինագիծը կարող Էր հաստատվել»,- ասել Է խորհրդրանի նախագահ Անդրիան Կանդուն:

Տեղական օրենսդրության համաձայն՝ Սահմանադրության փոփոխման համար անհրաժեշտ Է, որ օրինագիծը պաշտպանի 67 պատգամավոր: «Դա երկրի ձախողումն Է, որը եվրոպական ապագա ստեղծելու շանս ուներ: Մենք քննարկում ենք եվրոպական ինտեգրացման հարցի շուրջը հանրաքվե նախաձեռնելու հնարավորությունը: Հնարավոր Է, որ այն անցկացվի խորհրդարանական ընտրությունների հետ նույն օրը (2019 թվականի փետրվարի 24-ին)»,- եզրափակել Է Կանդուն:

Մոլդովայի Դեմոկրատական կուսակցությունը, որին պատկանում Է խորհրդարանական մեծամասնությունը, 2017 թվականի սեպտեմբերին առաջարկել Է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ: Դեմոկրատները ցանկանում են ամրագրել երկրի եվրաինտեգրացման ուղեգիծը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am