ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխելու առաջարկին պետք է պրագմատիկ մոտենալ. Զոհրաբ Մնացականյան

Armenpress 12:13, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխելու առաջարկին պետք է պրագմատիկ մոտենալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

«Ինձ թվում է, սա այն հարցերից է, որոնց պետք է պրագմատիկ վերաբերվել: Հայաստանում կանցկացվի այսօր, վաղը մեկ այլ տեղում…հարցը վերաբերում է զուտ պրագմատիկ մոտեցմանը: Մենք աշխատում ենք, որևէ խնդիր չեմ տեսնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբ Մնացականյանը:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը տեղեկացել էր, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am