Հնդկաստանում «Տիտլի» ցիկլոնի զոհերի թիվը հասել Է 57-ի. Odisha Sun Times

Armenpress 10:25, 18 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արեւելյան ափերին մոլեգնող «Տիտլի» ցիկլոնի եւ դրա առաջացրած սողանքների հետւանքով զոհվածների թիվը հասել Է 57-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Odisha Sun Times տեղական հրատարակությունը՝ վկայակոչելով մի պաշտոնյայի: Ավելի վաղ հաղորդվել Էր ցիկլոնի 26 զոհերի մասին:

Հրատարակության տվյալներով՝ առավել մեծ թվով զոհեր են գրանցվել Հաջափաթի օկրուգում, որտեղ մահացել Է 39 մարդ: Մարդկանց մեծամասնությունը զոհվել Է սողանքների, պատերի փլուզման, հեղեղումների եւ ծառերի տապալման պատճառով:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ «Տիտլի»-ն արդեն կորցրել Է իր ուժը, սակայն Հնդկաստանի արեւելյան շրջաններում ցիկլոնի հետեւանքներն իրենց վրա զգացել Է մոտավորապես 570 հազար մարդ: Փոթորկալի քամին, որի արագությունը հասնում Էր ժամում 140 կիլոմետրի, արմատախիլ Է արել ծառեր ու Էլեկտրասյուներ:

Առատ տեղումները մի շարք բնակավայրերում առաջացրել են հեղեղումներ, սողանքներ եւ տանիքների փլուզում: Ընդհանուր առմամբ ցիկլոնի մոտենալու նախօրեին Օրիսայի հինգ օկրուգներից տարհանվել Է մոտավորապես 300 հազար մարդ: Նահանգի առափնյա շրջաններում ուսումնական պարապմունքներն առաջվա պես չեղարկված են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am