Բնապահպանության նախարարը Թաիլանդում մասնակցել է Կանաչ արդյունաբերական 5-րդ կոնֆերանսին

Armenpress 19:23, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության /UNIDO/ և ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսիայի տնտեսական և սոցիալական կոմիտեի կողմից Թաիլանդի Թագավորությունում կազմակերպած Կանաչ արդյունաբերական 5-րդ կոնֆերանսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրի ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Բանգկոկում կայացած պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը բնապահպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում բնապահպանության ոլորտի զարգացման առաջնահերթությունները: Իր ելույթում նախարարն անդրադարձել է բնապահպանական խնդիրների փոխկապակցվածությանը տնտեսական ու սոցիալական իրավիճակի հետ և նշել, որ աղքատության կրճատումը կարող է զգալի ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի խնդիրների լուծման գործում:

Էրիկ Գրիգորյանը Խորհրդաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր քարտուղար Լի Յոնգի հետ, նաև ունեցել այլ երկկողմ հանդիպումներ միջազգային կազմակերպությունների և պետությունների բնապահպանական ոլորտի պատասխանատուների հետ։

         



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am