Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քննչական կոմիտեն գործ է հարուցել, բեռնատարի վարորդը ձերբակալվել է

Armenpress 19:16, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով 2018թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացին Երևան-Մեղրի ավտոճանապարհին, վարելով «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, բախվել է համընթաց ուղղությամբ ընթացող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդը և երեք ուղևորները ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

2018թ. հոկտեմբերի 17-ին բեռնատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am