Մելանյա Թրամփին փոխադրող ինքնաթիռը հարկադրական վայրԷջք Է կատարել ծխոտման պատճառով. CNN

Armenpress 17:57, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփին փոխադրող ինքնաթիռը հարկադրական վայրԷջք Է կատարել օդանավի ծխոտման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:

Նրա տվյալներով՝ թռիչքից մոտավորապես 10 րոպե անց ինքնաթիռի առաջնամասում ծխի հետքեր են հայտնվել, զգացվել Է այրումի հոտ: Ինքնաթիռը բարեհաջող վայրԷջք Է կատարել Վաշինգտոնի մերձակա Էնդրյուս ավիաբազայում:

CNN-ի տվյալներով՝ միջադեպի պատճառը, ամենայն հավանականությամբ, մեխանիկական անսարքությունն Է եղել: Մելանյա Թրամփն ուղեւորվել Էր Ֆիլադելֆիա (Փենսիլվանիայի նահանգ)՝ հանդիպելու մի խումբ երեխաների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am