Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել

Armenpress 15:01, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կերչի քոլեջում պայթուցիկ սարք Է գործի դրվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնում: «Կերչում դեռեւս չպարզված պայթուցիկ սարք Է գործի դրվել»,-հայտնել են կոմիտեում:

«Նախնական տվյալներով՝ զոհվել Է տասը մարդ, կա շուրջ 50 վիրավոր»: «Օպերատիվ շտաբի կողմից կոորդինացվում Է իրավակարգի ուժերի եւ վթարային-փրկարարական ծառայությունների գործունեությունը՝ նպատակ ունենալով պարզել պայթյունի պատճառը եւ հնարավոր նոր պայթյունների կանխումը, վարչական ու ռեժիմային համալիր միջոցների կազմակերպումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Պատահարի վայրը հետազոտում են Անվտանգության դաշնային ծառայության մասնագետները: Նախնական վարկածով՝ քոլեջում պայթյունի պատճառը գազն Էր: Սակայն ավելի ուշ պարզվել Է, որ շենքը գազաֆիկացված չԷր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am