Քրիստին Լագարդը հետաձգել է այցը Մերձավոր Արեւելք եւ չի մասնակցի Էր Ռիադի ներդրումային համաժողովին

Armenpress 10:48, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը հետաձգում Է պլանավորված ուղեւորությունը Մերձավոր Արեւելքի երկրներ եւ բաց Է թողնում ներդրումային խորհրդաժողովը Սաուդյան Արաբիայում: Այդ մասին, ինչպես տեղեկցնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՀ-ի մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 16-ին:

«Կարգադրիչ տնօրենի ավելի վաղ պլանավորված ուղեւորությունը Մերձավոր Արեւելք հետաձգվում Է»,- հայտնել Է ԱՄՀ-ի մամուլի ծառայությունը: Այցի հետաձգման պատճառը չի մատնանշվում: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ գործարարներն ու զանգվածային լրատվամիջոցները հրաժարվում են մասնակցել Սաուդյան Արաբիայում կազմակերպվող խոշոր տնտեսական համաժողովին, որը հայտնի Է որպես «Դավոս անապատում»:

Ինչպես հոկտեմբերի 14-ին հայտարարել Է J.P.Morgan-ի մամուլի ծառայությունը, բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնը չի ժամանի Էր Ռիադ միջոցառմանը: Դրանից մի քանի ժամ առաջ Ford Motor-ի տնօրենների խորհրդի նախագահ Բիլ Ֆորդը նույնպես հայտարարել Է, որ չի մասնակցի համաժողովին: Բացի դրանից, համաժողովից իրենց ներկայացուցիչներին հետ են կանչել CNBC-ն, Financial Times-ը, CNN-ը եւ The New York Times-ը:

Փորձագետների կարծիքով՝ համաժողովին մասնակցելուց հրաժարումը կապված Է Էր Ռիադի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածության սրման հետ՝ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացումից հետո, որն աշխատում Էր The Washington Post հրատարակության համար: Վերջին անգամ նրան տեսել են, երբ նա մտել Է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան: Մի շարք զանգվածային լրատվամիջոցներ պնդում են, որ այնտեղ լրագրողին, որը քննադատում Էր Սաուդյան Արաբիայի իշխանություններին, խոշտանգել են եւ սպանել: Թուրքիայում հետաքննում են այդ գործը: Future Investment Initiative համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 23 – 25-ին Էր Ռիադում: Ինչպես նշվում Է միջոցառման կայքում, այնցյալ տարի դրան մասնակցել Է 3,8 հազար մարդ ավելի քան 90 երկրից: Սեպտեմբերի վերջի տվյալներով՝ այս տարի միջոցառմանն իրենց մասնակցությունը հավաստել են ավելի քան 100 գործարար-առաջնորդներ, ներառյալ BlackRock Inc.-ի, HSBC Holdings Plc-ի, Uber Technologies Inc.-ի, Bank of China International-ի, BNP Paribas-ի, Mitsubishi UFJ-ի եւ Trafigura Group-ի ղեկավարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am