ԵՄ-ի գագաթնաժողովը կփորձի դուրս գալ Brexit-ի շուրջ ստեղծված փակուղուց

Armenpress 09:47, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դեռեւս 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 17-ի երեկոյան կհավաքվեն Բրյուսելում՝ փորձելու ելք գտնել այն փակուղուց, որում ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան հայտնվել են «ապահարզանի» շուրջ երկամյա բանակցություններից հետո այն դեպքում, երբ մինչեւ հանրակցությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պաշտոնական ժամկետը՝ 2019 թվականի մարտի 19-ը, 6 ամսից Էլ պակաս ժամանակ Է մնացել: Չնայած այն բանին, որ գագաթնաժողովում բեկում չի ակնկալվում, ԵՄ-ի ղեկավարների հանդիպումը պետք Է լույս սփռի բանակցային գործընթացի հետագա քայլերի վրա, որը ներկայում փաստորեն սառեցված Է եւ, ինչպես երբեք, մոտ Է «տապալվելուն», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գագաթնաժողովի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 18-ին, պետությունների ու կառավարությունների ղեկավարները ձեռնամուխ կլինեն հանրակցության ընթացիկ հրատապ խնդիրների քննարկմանը, որոնց թվում Է, մանավորապես, միգրացիոն ճգնաժամը: Հանդիպման օրակարգում ընդգրկված են Ռուսաստանին վերագրվող կիբեռգրոհները Քիմիական զենքի արգելման կազմակերպության դեմ: Ինչպես սպասվոււմ Է, գագաթնաժողովը կդիտարկի կիբեռգրոհների դեմ պայքարի նոր միջոցներ:

Պետությունների ու կառավարությունների ղեկավարները Եվրախորհրդի շենք կժամանեն միայն երեկոյան: Սպասվում Է, որ մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ի 27 երկրների ղեկավարներին կներկայացնի Լոնդոնի գնահատականը բանակցություններում տիրող վիճակին: Դրանից հետո նա կլքի նիստերի դահլիճը, եւ մնացած 27 ղեկավարները որոշում կընդունեն՝ առաջիկա քայլերի մաեսին: Բրյուսելում կայանալիք հանդիպման նախաշեմին ԵՄ-ի Խորհրդի մի աղբյուր ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հոկտեմբերի 17-ի գագաթանաժողովում չեն կարողանա համաձայնության հասնել հանրակցության կազմից թագավորության դուրս գալու շուրջ:

«Չորեքշաբթի մենք փոխզիջում չենք ակնկալում, հրաշք հազիվ թե տեղի ունենա»,- ասել Է նա: Դիվանագետի խոսքով՝ Բրյուսելը եւ Լոնդոնը մինչ այժմ չեն կարգավորել գլխավոր տարաձայնությունը, որը վերաբերում Է ԵՄ-ում մնացող Իռլանդիայի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի միջեւ ապագա սահմանի հսկողության ռեժիմի հարցին:

«Մենք փոխզիջում չունենք: Որոշումը, որը մենք առաջարկում ենք, Մեծ Բրիտանիան հրաժարվում Է ընդունել: Ներկայում այսպիսին Է իրադրությունը, որը չի փոխվի մինչեւ չորեքշաբթի կամ նույնիսկ գագաթնաժողովում»,- պարզաբանել Է նա: Իր հերթին Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հայտարարել Է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններում հանրակցության եւ թագավորության միջեւ տարաձայնությունները պահպանվում են: «Դեռեւս մնում են տարբեր հարցեր, որոնք պետք Է լուծել, հաղթահարել»,- ասել Է նա:

Հանթն ընդգծել Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երբեք չի ստորագրի այնպիսի գործարք, որը չի գոհացնի երկրին: «Միացյալ թագավորությունում բոլորը պետք Է վստահ լինեն դրան»,- հավելել Է նա: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am