Կամո Հովհաննիսյանը՝ Մակեդոնիայի դեմ խաղի մասին

Armenpress 23:58, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը կարծում է, որ թիմը ինքնասիրության հաշվին կարողացավ Ջիբրալթարից կրած խայտառակ պարտությունից հետո հաղթել Մակեդոնիային:

«Ինքնասիրության, կամային որակների հաշիվ էր, որ կարողացանք հաղթանակ տոնել: Բոլորս էլ հասկանում էինք, թե ինչ դժվարին խաղ էր մեզ սպասվում: Հոգեբանորեն դժվար էր վերականգնվելը: Այս խաղին դուրս էինք եկել դաշտ, ապացուցելու որ ունենք հավաքական և ունակ ենք լավ ֆուտբոլ խաղալու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովհաննիսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում  հյուրընկալելով Մակեդոնիային գերազանցեց 4:0 հաշվով: Թիմի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am