Ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանը պայմանական ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Armenpress 18:14, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը  ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին  պայմանական ազատ արձակելու որոշում կայացրեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օգանեսյանը  դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

«Դատարանը  որոշեց պայմանական վաղաժամկետ ազատել  Կարեն Օգանեսյանին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի 1997 թվականի հոկտեմբերի 22-ի դատավճռով ցմահ ազատազրկման  պատժից՝ սահմանելով 10 տարի փորձաշրջան»,- ասաց  դատավոր Արթուր Մկրտչյանը:

Դատապարտյալ Կարեն Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել Միացյալ Նահանգներում 2 անձի սպանելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am