Պուտինը Փարիզ կայցելի նոյեմբերի 11-ին

Armenpress 17:42, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզ կայցելի նոյեմբերի 11-ին: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք պլանավորում ենք Փարիզ մեկնել նոյեմբերի 11-ին»,-հայտնել Է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե Պուտինը պլանավորում Է արդյոք ուղեւորություն Ֆրանսիայի մայրաքաղաք:

Ուշակովն ընդգծել Է, որ Պուտինը կմասնակցի հանդիսավոր արարողություններին, որոնք այդ օրը տեղի կունենան Ելիսեյան դաշտերում:

Նաեւ նա կմասնակցի աշխատանքային նախաճաշին, որը կտա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am