Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք են անցկացնում Երևանում

Armenpress 16:15, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը երևանյան հավաքով նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս օրերին թիմը Օլիմպավանում հավաք է անցկացնում, որին մասնակցում են 25 ըմբիշներ: Այն թիմի վերջին հավաքն է, մինչ այդ ընտրանին նախապատրաստական փուլ է անցել Ռուսաստանում և Բելառուսում:

Թիմը Հունգարիա կմեկնի հոկտեմբերի 24-ին:

Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը՝ 55 կգ Նորայր Հախոյան, 60 կգ Գևորգ Ղարիբյան, 63 կգ Սլավիկ Գալստյան, 67 կգ Կարեն Ասլանյան, 77 կգ Կարապետ Չալյան, 82 կգ Մաքսիմ Մանուկյան, 87 կգ Արթուր Շահինյան, 97 կգ Արթուր Ալեքսանյան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am