Հնդկաստանում «Տիտլի» ցիկլոնն առնվազն 26 մարդու կյանք Է խլել

Armenpress 14:47, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Օրիսայի նահանգում առնվազն 26 մարդ Է զոհվել հզոր հեղեղումների հետեւանքով, որոնք իր հետ բերել Է երկրի արեւելյան ափերում մոլեգնող «Տիտլի» ցիկլոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին հայտնել Է նահանգի կառավարությունը: Նրա տվյալների համաձայն՝ առավել մեծ թվով զոհեր են գրանցվել Հաջափաթի օկրուգում. այստեղ սողանքից 18 մարդ Է զոհվել:

Ներկայում «Տիտլի»-ն կորցրել Է իր ուժը, սակայն Հնդկաստանի արեւելյան շրջաններում ցիկլոնի հետեւանքներն իրենց վրա զգացել Է մոտավորապես 570 հազար մարդ: Փոթորկալի քամին, որի արագությունը հասնում Էր ժամում 140 կիլոմետրի, արմատախիլ Է արել ծառեր ու Էլեկտրասյուներ: Առատ տեղումները մի շարք բնակավայրերում առաջացրել են հեղեղումներ, սողանքներ եւ տանիքների փլուզում:

Ընդհանուր առմամբ ցիկլոնի մոտենալու նախօրեին Օրիսայի հինգ օկրուգներից տարհանվել Է մոտավորապես 300 հազար մարդ: Նահանգի առափնյա շրջաններում ուսումնական պարապմունքներն առաջվա պես չեղարկված են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am