ԵՀ-ն պահանջել է լրագրողներին եւ նրանց իրազակիչներին պաշտպանել հետապնդումներից եւ գրաքննությունից

Armenpress 14:29, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) կոչ Է արել՝ լրագրողներին եւ նրանց իրազեկիչներին պաշտպանել հետապնդումներից, ահաբեկումից եւ գրաքննությունից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի՝ հոկտեմբերի 16-ին տարածված հայտարարության մեջ՝ Մալթայում լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության տարելիցի կապակցությամբ, որը մասնագիտացած Էր հակակոռուպցիոն հետաքննությունների բնագավառում:

«Եվրահանձնաժողովը հաստատակամորեն կանգնած Է խոսքի ազատության եւ զանգվածային լրատվամիջոցների անկախության պաշտպանության դիրքերում: Ժողովրդավարությունը չի կարող գոյատեւել, եթե լրագրողները կորցնեն ազատ հրապարակվելու հնարավորությունը, եթե նրանք գրաքննության ենթարկվեն իշխանություններին քննադատելու համար, առանձնապես, եթե նրանց ահաբեկեն, հետապնդեն եւ նույնիսկ սպանեն այն բանի համար, որ նրանք անում են իրենց գործը,- ասված Է հայտարարության մեջ:- Այդ համատեքստում մենք նաեւ պետք Է մտածենք իրազեկիչների մասին, որոնք աղբյուր են լրագրողական հետաքննությունների համար եւ նույնպես պաշտպանության կարիք ունեն»:

Եվրահանձնաժողովը պահանջել Է, ինչպես եւ մեկ տարի առաջ՝ սպանությունից անմիջապես հետո, բացահայտել ճշմարտությունն այդ հանցագործության մասին եւ դատի տալ դրա պատասխանատուներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am