ՀԱՊԿ-ի երկրների հազարից ավելի զինվորականներ կմասնակցեն Ուրալում կայանալիք վարժանքներին

Armenpress 11:24, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի ավելի քան հազար զինծառայողներ Հավաքական խաղաղապահ ուժերի հետ կմասնակցեն Եկատերինբուրգի մերձակայքում կայանալիք «Անխախտ եղբայրություն-2018» համատեղ զորավարժություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին հայտնել Է Ռուսաստանի կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ):

Վարժանքները տեղի կունենան ՀԱՊԿ-ի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակներում:

«Զինավարժանքին կներգրավվեն 1115 զինծառայողներ եւ 300 միավոր տեխնիկա, այդ թվում 25-ն՝ ավիացիոն»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Անխախտ եղբայրություն -2018»-ը տեղի կունենա հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ ԿՌՕ-ի զորքերի հրամանատարի ղեկավարությամբ:

ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am