Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներ Տիգրան Խաչատրյանին և Գեղամ Գևորգյանին

Armenpress 11:11, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Տնտեսական զարգացման և ներդրումների և գյուղատնտեսության նորանշանակ նախարարներին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների, իսկ  Գեղամ Գևորգյանը՝ գյուղատնտեսության նախարար: Շնորհավորում եմ արդեն դե յուրե և վերջնականապես նախարար նշանակվելու կապակցությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը:

Երկու նախարարներն էլ մասնակցում են հոկտեմբերի 16-ի կառավարության նիստին:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am