ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Armenpress 22:29, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում, «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳ ղեկավարների նիստի շրջանակում, հայտնում է Sputnik.az-ն: 

Կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ներկա իրավիճակը և մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան սպասվելիք այցի շուրջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am