Բակո Սահակյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչության պատվիրակությանը

Armenpress 17:38, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչության պատվիրակությանը՝ Ավետիս Տակեսյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանն ու Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը կարեւորել է ավանդական կուսակցությունների հետ մշտական երկխոսության ամրապնդումը՝ այն համարելով Հայրենիք-Սփյուռք կապերի գործնական դրսեւորումներից:

           



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am