ԿԲ-ն «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ կազմակերպությանը «Նարոդնայա» վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել

Armenpress 16:34, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 15-ի նիստում որոշում է կայացրել «Նարոդնայա» առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ընդգրկելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «Նարոդնայա» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադվրել:

Ուժը կորցրած են ճանաչվել Կարեն Հակոբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 243 լիցենզիան  և  «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թվով 16 լիցենզիաները:

«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին փոխանակման կետի և փոխանակման կետի մասնաճյուղերին տրամադրվել են լիցենզիաներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am