Ֆրանսիայի հարավում աճում Է հեղեղումից զոհվածների թիվը

Armenpress 16:18, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավի Օդի դեպարտամենտում տեղատարափ անձրեւներից հեղեղման զոհ Է դարձել արդեն տասներեք մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը հղում անելով ՆԳ նախարարության տվյալներին: Ավելի վաղ հաղորդվել Էր յոթ զոհվածների մասին, եւս հինգ հոգի ծանր վիրավորվել Է, մեկն՝ անհետ կորել:

Պեզանի կոմունայում հազարավոր մարդիկ են տարհանվել ամբարտակի ճեղքման վտանգի կապակցությամբ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված Է, որ տարածաշրջանի առանձին վայրերում մի քանի ժամում անձրեւների եռամսյա նորմա Է տեղացել: Հեղեղման սաստկացմանը նպաստում Է քամին, որի պոռթկումները հասնում են ժամում 100 կիլոմետրի եւ արգելակում ջրի հոսքը: Տարածաշրջանում փրկարարական գործողություններին մասնակցում են մի քանի հարյուր հրշեջներ եւ ժանդարմներ՝ առնվազն ութ ուղղաթիռների եւ ինքնաթիռի աջակցությամբ: Վարչապետ Էդուար Ֆիլիպը եւ բնապահպանության նախարար Ֆրանսուա դը Ռյուժին կմեկնեն աղետի վայր՝ տեղում գնահատելու իրավիճակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am