Կիևի հայկական համայնքի ներկայացուցիչներն այցելել են Արցախ

Armenpress 15:47, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևի հայկական համայնքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի գլխավորությամբ, այցելել է Արցախի Ակնաբերդ գյուղ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AnalitikaUA.net-ը, պատվիրակությանը միացել են նաև Ուկրանիայի հայերի միության ներկայացուցիչներ:

Պատվիրակները հանդիպումներ են ունեցել գյուղի ղեկավարութան, ինչպես նաև դպրոցի տնօրենի, ուսուցիչների ու աշակերտների հետ, որոնք հյուրերի համար փոքրիկ էքսկուրսիա են կազմակերպել:

Կիևի հայկական համայնքի կողմից Ակնաբերդի դպրոցին և մանկապարտեզին բարեգործական օգնություն է տրամադրվել անհրաժեշտ տեխնիկայի տեսքով (համակարգիչներ, տպիչներ և այլն):  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am