ԱՄՆ-ի քաղաքականությանը դիմակայելն աշխարհը կփրկի «նոր Հիտլերներից». Իրանի պաշտպանության նախարար

Armenpress 12:48, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել Է, որ անհրաժեշտ Է դիմակայել ԱՄՆ-ի քաղաքականությանը, այլապես կարող են «նոր Հիտլերներ» հայտնվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հայտնել Է Tasnim գործակալությունը:

«Եթե մենք հակահարված չտանք ԱՄՆ-ի քաղաքականությանը, ապա կդառնանք «նոր Հիտլերների» հայտնվելու վկաները»,-ասել Է Խաթամին: Նա ընդգծել Է, որ «Իրանը հավատարմություն Է դրսեւորել միջազգային պայմանավորվածություններին, բայց Վաշինգտոնը դժգոհ Է Թեհրանի բռնած անկախ դիրքից, նրա նկատկմամբ պատժամիջոցներ Է սահմանում եւ նույնիսկ խոչընդոտում Է դեղորայքի ներմուծմանը»:

Նախարարի խոսքով՝ «Իրանը հանդես Է բերել այն խնդիրները լուծելու ձգտում, որոնք կապված են միջուկային տեխնոլոգիաների տարածման հետ» այն դեպքում, երբ ԱՄՆ-ը «ոտնահարեց միջազգային պայմանագիրը»: «Աշխարհը պետք Է պատասխան միջոցներ ձեռնարկի հարստահարողների դեմ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am