Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն համաձայնեցրել են երկաթուղիների միացումն սկսելու ժամկետները

Armenpress 11:50, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի իշխանությունները համաձայնության են եկել նոյեմբերի վերջին - դեկտեմբերի սկզբին անցկացնել կորեական երկու պետությունների երկաթուղիների միացման եւ արդիականացման աշխատանքներն սկսելու արարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռյոնհապ գործակալությունը՝ ամփոփելով նախարարական մակարդակով բանակցությունների հերթական փուլի արդյունքները:

Բանակցությունները տեղի են ունեցել Հյուսիսի եւ Հարավի միջեւ ընկած ապառազմականացված գոտու Փանմունջոմ սահմանային վայրում: Հոկտեմբերի վերջից երկաթուղիների վիճակի գնահատման համատեղ աշխատանքներ կիրականացվեն սահմանամերձ շրջանների արեւմտյան մասում, իսկ նոյեմբերի սկզբից՝ արեւելյան մասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am