Անհայտ անձը կրակոցներ է արձակել Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում. կա զոհ և վիրավոր

Armenpress 11:46, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում անհայտ անձը կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկ անձ էլ վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը. վկայակոչելով ktla.com-ը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի գիշերը:

Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցների հետևանքով 40-50 տարեկան մեկ մարդ զոհվել է: Ոստիկանությունը հարցաքննում է միջադեպին ականատես եղած բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր հավաքված են եղել բանկետի մասնակցելու համար:

Գլենդելի ոստիկանության սերժանտ Դեն Սաթլզը հայտնել է, որ բանկետին մասնակցել է նվազագույնը 100 մարդ: «Հետևաբար, մեզ ծանր աշխատանք է սպասվում, քանի որ մենք պետք է զրուցենք նրանցից յուրաքանչյուրի հետ»,- ասել է նա:

Նա նաև հայտնել է, որ կրակոցներ արձակած անձը մոխրագույն մեքենայով փախուստի է դիմել: Այլ տվյալներ նրա մասին չկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am