Թրամփը Եվրամիությունը համարում Է ԱՄՆ-ի առավել «թշնամական» դաշնակիցը

Armenpress 10:45, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ Վաշինգտոնի դաշնակիցներից ոչ մեկն այնքան թշնամաբար չի վերաբերվում Միացյալ Նահանգներին, որքան Եվոպական միությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել Է CBS հեռուստաալիքին տված հարցազարույցում, որն ամբողջությամբ եթեր Է տրվել հոկտեմբերի 14-ին:

«Ինչ ասել Է դաշնակից: Մենք հիանալի հարաբերություններ ունենք շատերի հետ: Բայց ոչ ոք մեր նկատմամբ իրեն այնքան վատ չի պահում, որքան դա անում Է Եվրոպական միությունը: Եվրամիությունն ստեղծվել Է, որպեսզի օգտվի մեզանից առեւտրի ոլորտում, հենց դա Էլ նրանք արեցին»,- ասել Է Թրամփը:

Այդ կապակցությամբ հղորդավարը նկատել Է, որ Թրամփի հայտարարությունները թշնամական են հնչում: «Գիտեք՝ ինչն Է թշնամական: Այն, թե ինչպես են նրանք իրենց պահում մեր նկատմամբ:

Այդ մենք չենք թշնամաբար տրամադրված»,- նշել Է նախագահը: «Հենց մենք Էինք երկար տարիներ գտնվում հիմար երկրի վիճակում»,- հավելել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am