«Պատվի խաղի» արդյունքը. Հայաստան-Ջիբրալթար՝ 0:1

Armenpress 21:53, 13 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի  ազգային թիմը Ազգերի լիգայի հերթական խաղում պարտվեց կարգով ցածր Ջիբրալթարի ընտրանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում Հայաստանի հավաքականը տիրել էր նախաձեռնության և վիճակագրությունն էլ խոսում էր այդ մասին: Ջիբրալթարն էլ երբեմն օգտվում էր պաշտպանների անփույթ խաղից և հակագրոհում էր: Առաջին կեսի վերջնամասում հրաշալի հնարավորություն բաց թողեց Կամո Հովհաննիսյանը:

Երկրորդ կեսի մեկնարկում Հրայր Մկոյան խախտեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Չիպոինան՝ Հայաստան-Ջիբրալթար 0:1: Բաղ թողած գնդակից հետո Հայաստանի հավաքականը հիմնականում տիրում էր գնդակին, գրոհներ կազմակերպում, սակայն այդպես էլ վերջին ճիշտ հարվածը ոչ մեկ չէր կատարում: Ի վերջո ընտրանու համար այսպես կոչված «պատվի խաղում» Հայաստանը պարտվեց նվազագույն հաշվով:

Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի թիմը հոկտեմբերի 16-ին կխաղա Մակեդոնիայի հետ: Հանդիպումը կկայանա Երևանում կմեկնարկի 20:00-ին:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am