Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը. Ազգերի լիգա

Armenpress 18:42, 13 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի Հայաստան-Ջիբրալթար խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ազգային ընտրանու նորանշանակ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ դուրս կբերի հետևյալ ֆուտբոլիստներին՝Հայրապետյան, Հարոյան, Գրիգորյան, Մալաքյան, Ղազարյան, Հովհաննիսյան, Մովսիսյան, Մկոյան, Մխիթարյան, Համբարձումյան, Բարսեղյան:

Հանդիպումը կմենարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Մինչ այս Հայաստանի հավաքականը երբեք չի մրցել Ջիբրալթարի ընտրանու հետ: Միայն մինչև 17 և 21 տարեկանների ընտրանին են ուժերը չափել միմյանց դեմ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am