Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և հանդիսավոր երդվում ենք թույլ չտալ, որ պատմությունը կրկնվի. Կանադայի վարչապետ

Armenpress 10:54, 13 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն  Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո շրջել է թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: 

«Կանադացիները միշտ խիզախաբար կագնած են ատելության եւ բռնության դեմ, որը սարսափելի գործողությունների պատճառ է դարձել: Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և հանդիսավոր երդվում ենք` թույլ չտալ, որ պատմությունը կրկվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Թրյուդոյի գրառման մեջ:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայաստանում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Ջասթին Թրյուդոն Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Այցի ընթացքում Կանադայի վարչապետը հանդիպում է ունեցել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ջասթին Թրյուդոն հանդիպել  է նաև ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am