Կարեն Մարգարյանը կարող էր ավելի ծանր քաշ բարձրացնել. ծանրամարտի պատանեկան թիմի գլխավոր մարզիչ

Armenpress 16:22, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի պատանեկան թիմի գլխավոր մարզիչ  Գևորգ Դավթյանի կարծիքով՝ պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Կարեն Մարգարյանը կարող էր ավելի ծանր քաշ պահել գլխավերևում:

«Կարենը պատրաստ էր ավելի բարձր կիլոգրամներ բարձրացնել: Սակայն, այս դեպքում կարևորն այն է, որ նա դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն: Մեզ համար լուրջ մրցակիցն այս մրցաշարում Ուզբեկստանն էր, իսկ մարզիկը հավասար պայքար էր մղում մեզ հետ: Կարողացանք գերազանցել նրան, բայց կրկնեմ նորից՝ Կարենը կարող էր ավելի բարձր կիլոգրամներ բարձրացնել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավթյանը:

 Հայաստանի օլիմպիական հավաքականն առաջին մեդալն է նվաճել 3-րդ ամառային Օլիմպիական խաղերում, այն էլ՝ ոսկի: Ծանրամարտի 77 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 141 կգ, այնուհետև՝ հրում վարժությունում՝ 168 կգ, և երկամարտի 309 կգ արդյունքով դարձավ պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղում, 308 կգ արդյունքով, Ուզբեկստանի ներկայացուցիչն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am