Լուիզ Մուշիկիվաբոն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար

Armenpress 15:10, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն  ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի փակման արարողությանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լուիզ Մուշիկիվաբոն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել 4 տարով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ կազմակերպության նախորդ գլխավոր քարտուղար Միկայել Ժանը հաջողությամբ ղեկավարել  է կազմակերպությունը՝ մեծ ջանքեր ներդնելով կատարված աշխատանքներում:

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am