Ազգային թիմի ֆուտբոլիստը կմիանա երիտասարդական ընտրանուն

Armenpress 22:52, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպանը կմիանա երիտասարդական թիմին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից: Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի որոշմամբ՝ պաշտպան Արթուր Քարտաշյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին և թիմի հետ կմեկնի Սերբիա:

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ մեր թիմը հոկտեմբերի 11-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am