Գեւորգ Վերմիշյանը կարող Է զբաղեցնել «Մեգաֆոն»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

Armenpress 11:52, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեգաֆոն» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհուրդը հոկտեմբերի 10-ին նիստում բաժնետերերին առաջարկել Է ընկերության գործադիր տնօրեն Գեւորգ Վերմիշյանին երեք տարի ժամկետով հաստատել օպերատորի գլխավոր տնօրենի պաշտոնում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ: «Մեգաֆոն»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Սոլդատենկովը որոշում Է ընդունել ընկերությունը թողնել մինչեւ պարտավորագրի ժամկետի լրանալը, նշվում Է հաղորդագրության մեջ: «Մեգաֆոն»-ի գլխավոր տնօրենի եռամյա պարտավորագիրը լրանում Է 2019 թվականի սկզբին: Գեւորգ Վերմիշյանի թեկնածությունը բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկվելու Է նոյեմբերի 13-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am