Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը

Armenpress 09:25, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար:

Հոկտեմբերի 11-12  Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի  օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է:  Գագաթաժողովի թեման է  «Ապրել միասին՝  հարգելով համերաշխությունը,  մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝  իբրև խաղաղության եւ  բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:  Համընդհանուր արժեքների  վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա  արտացոլել  Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի  լոգո ընտրվել է նուռը՝ ի  նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

 

 

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am