ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Գաբրիել Ղազարյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին

Armenpress 16:41, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գաբրիել Ղազարյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում նշանակելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահյի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար»: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am