Կանադայի և Քվեբեկի վարչապետները Երևան կժամանեն հոկտեմբերի 10-ին

Armenpress 12:57, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Քվեբեկի վարչապետ Ֆրանկո Լեգաուլը հոկտեմբերի 10-ին կժամանեն Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է theprovince.com-ը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 11-12-ը, Երևանում: Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կժամանի 40-ից ավել երկրի ղեկավար:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am