ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը 2018 թվականին ավելացել է 33 տոկոսով` մինչեւ 55,6 մլրդ դոլար. Reuters

Armenpress 11:48, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կողմից արտասահմանյան պետություններին զենքի ու ռազմական տեխնիկայի վաճառքի ծավալները 2018 ֆինանսական տարում (ավարտվել Է սեպտեմբերի 30-ին) ավելացել Է 33 տոկոսով եւ կազմել 55,6 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին հայտնել Է Reuters գործակալությունը վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին:

Հոկտեմբերի 6-ին Defence News-ը հայտնել Էր, որ 2018 ֆինանսական տարում Պետդեպարտամենտը արտասահամանյան պետություններին զենքի ու ռազմական տեխնիկայի վաճառքի թույլտվություն Է տվել 69,7 մլրդ դոլար գումարի չափով: Ընդամենը Միացյալ նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը հաստատել Է ավելի քան 70 պարտավորագիր, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am