Գեղարքունիքի մարզի ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի գրանցված 20 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել մեկ թեկնածու

Armenpress 22:52, 9 Հոկտեմբեր, 2018

ԳԱՎԱՌ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Մաքենիս, Ներքին Գետաշեն, Երանոս, Սարուխան, Վերին Գետաշեն համայնքներում հոկտեմբերի 21-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված 20 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել ընդամենը մեկը՝ Մաքենիս համայնքի ղեկավարի թեկնածու Գոռ Նաջարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին Գեղարքունիքի մարզի թիվ 19 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, Վերին Գետաշեն եւ Սարուխան համայնքների ղեկավարների  պաշտոնների համար կպայքարեն 4-ական թեկնածու, Ներքին Գետաշեն, Մաքենիս, Դդմաշեն համայնքների ղեկավարների պաշտոնների համար՝ երկուական թեկնածու:

Առավել թեժ պայքար սպասվում է Երանոսում, որտեղ միմյանց դեմ կմրցակցեն համայնքի ղեկավարի 5 թեկնածու:

Գրանցված 19 թեկնածուներից 18-ն անկուսակցական են, իսկ 1-ը՝ Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը, ներկայացնում է ՀՅԴ-ն, ում թեկնածությունը, սակայն առաջադրվել է ինքնաառաջադրման կարգով:

Հոկտեմբերի 9-ից վերոնշյալ համայնքներում մեկնարկել է քարոզարշավը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am