95 տարեկանում մահացել է Ղրիմում բնակվող վերջին ԽՍՀՄ հերոս Աշոտ Ամատունին

Armenpress 20:17, 9 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիմֆերոպոլում 95 տարեկան հասակում մահացել է Ղրիմում բնակվող ԽՍՀՄ վերջին հերոսը՝ գեներալ-լեյտենանտ Աշոտ Ամատունին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Russia Today-ը: Խորհրդային Միության հերոսի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: «Անդառնալի կորուստ… ամենաանկեղծ և խորը ցավակցություններն եմ հայտնում Աշոտ Ամատունու հարազատներին և մտերիմներին, կիսում եմ ձեր վիշտը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աքսյոնովը: 1942 թվականից սկսած Ամատունին Հայրենական մեծ պատերազմի ճակատներում մարտնչել է Ստալինգրադում, մասնակցել Ուկրաինայի, Մոլդովայի, Լեհաստանի ազատագրմանը, ինչպես նաև Բեռլինի գրավմանը: Նա եղել է տանկի, դասակի և վաշտի հրամանատար: 1945-ի փետրվարի 27-ին նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am