Բակո Սահակյանն առաջնագծում ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին

Armenpress 15:49, 9 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am