Ներկայացվել են «Ոսկե գնդակ»-ի բոլոր հավակնորդները

Armenpress 10:39, 9 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական France Football պարբերականը ներկայացրել է «Ոսկե գնդակ»-ի բոլոր հավակնորդներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակի համար կպայքարեն Մարիո Մանջուկիչը («Յուվենտուս»), Կարիմ Բենզեման («Ռեալ»), Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ»), Էդինսոն Կավանին (ՊՍԺ), Գարեթ Բեյլը («Ռեալ»), Տիբո Կուրտուան («Ռեալ»), Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլ»), Դիեգո Գոդինը («Աթլետիկո»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Կեւին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Էդեն Ազարը («Չելսի»), Իսկոն («Ռեալ»), Նգոլո Կանտեն («Չելսի»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Ուգո Լյորիսը («Տոտենհեմ»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Մարսելոն («Ռեալ»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Նեյմարը (ՊՍԺ), Յան Օբլակը («Աթլետիկո»), Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ»), Իվան Ռակիտիչը («Բարսելոնա»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Լուիս Սուարեսը («Բարսելոնա») եւ Ռաֆայել Վարանը («Ռեալ»):

«Ոսկե գնդակ»-ի հանձնման պաշտոնական արարողությունը կկայանա դեկտեմբերի 3-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am