Ադրբեջանի Գաբալ քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով արաբ զբոսաշրջիկ է մահացել

Armenpress 11:54, 8 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գաբալ քաղաքի կենտրոնում գտնվող մասնավոր տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հրդեհված տունը վարձակալված  է եղել մի քանի արաբ զբոսաշրջիկների կողմից:

Հրդեհի հետևանքով արաբ զբոսաշրջիկներից մեկը մահացել է, երկուսը՝ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:

Հրդեհի մարման համար դեպքի վայր են ժամանել քաղաքի արտակարգ իրավիճակների կայանի աշխատակիցները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am