Բասկետբոլի A լիգա. «Արագած»-ը հաղթանակով մեկնարկեց

Armenpress 10:18, 8 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունը` A լիգան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի մեկնարկային տուրի առաջին խաղում «Արագած»-ը սեփական հարկի տակ, լարված խաղում 81-73 հաշվով առավելության հասավ «Արթիկ-Ման Հոլդինգի» նկատմամբ:

Առաջին տուրի մյուս երկու հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին. ժամը՝ 14:00-ին «Ուրարտու Վիվարոն» կընդունի «Էրեբունիին», իսկ ժամը՝ 20:30-ին ՖԻՄԱ-ն ուժերը կչափի «Արցախի» հետ:

Հանդիպումները տեղի կունենան «Միկա» մարզահամալիրում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am