Լևոն Արոնյանը դառնում է 36 տարեկան

Armenpress 15:07, 6 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյան այսօր տոնում է ծննդյան օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական շախմատի մերօրյա ամենավառ դեմքերից մեկը՝ Լևոն Արոնյանն, այսօր դառնում է 36 տարեկան:

«Սխալ կլինի, եթե ասեմ՝ իմ կյանքը Հայաստանում է կամ Եվրոպայում. իմ կյանքը շախմատում է»,-ասում է Արոնյանը:

Նա աշխարհում առաջին շախմատիստն է, ով հաղթել է աշխարհի գավաթը երկրորդ անգամ: Արոնյանը Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ նվաճել է շախմատային Օլիմպիադայի չեմպիոնի կոչումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am