Արազ Օզբիլիսը վերականգնվել է վնասվածքից հետո

Armenpress 13:00, 6 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը վերականգնվել է վնասվածքից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օզբիլիսը վերականգնվել է ծնկի ջլի վնասվածքից և կմասնակցի հոկտեմբերի 7-ին կայանալիք «Վիլլեմ-2»-ի հերթական խաղին: Հայ կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց թողեց երկու շաբաթ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 13-ին և 16-ին՝ համապատասխանաբար մրցելով Ջիբրալթարի և Մակեդոնիայի թիմերի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am