Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակի լույսերն անջատվեցին 94 վայրկյանով

Armenpress 21:15, 5 Հոկտեմբեր, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ Գյումրու հրապարակներում հնչում են լեգենդար շանսոնյեի երգերը, իսկ ժամը 20:00-ին՝ ի հիշատակ աշխարհահռչակ երգչի, 94 վայրկյան տևողությամբ անջատվեցին Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակի լույսերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հիշատակի միջոցառումները Գյումրիում կշարունակվեն նաև հոկտեմբերի 6-ին. ժամը 15:00-ին կհայտարարվի լռության 94 վայրկյան:Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ հաշվի առնելով աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին հայտարարված սգո օրը՝ հոկտեմբերի 6-ին նախատեսված «Bye-Bye Լեդի» ներկայացման առաջնախաղը տեղափոխվում է հոկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am