Շունն իր քոթոթներին պաշտպանում Է զայրացած տիրոջից. տեսանյութ

Armenpress 15:45, 5 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մորն արժե մրցանակ տալ հանգստությունը պահպանել կարողանալու եւ մարդու բարեկամը մնալու համար, նույնիսկ եթե նա նախատում Է իր ձագերին: Տեսանյութում տղամարդը նստած Է հատակին եւ կշտամբում Է լաբրադոր ցեղատեսակի ութ քոթոթներին: Նրանք բոլորն զգաստ նստած են տեղում եւ լսում են լրջադեմ մարդուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչ-որ պահի տերը ձեւացնում Է, թե խիստ զայրանում Է փոքրիկների վրա եւ հանում Է հողաթափը, ասես ցանկանում Է հարվածել նրանց: Բայց հենց որ ձեռքը բարձրացնում Է խփելու, քոթոթների մայրը կայծակնային արագությամբ կանգնեցնում Է նրան, թաթերով խփում տղամարդու ձեռքին, իսկ հողաթափն աշխատում Է խլել ատամներով: Շունը գովեստի Է արժանի այն բանի համար, որ նա ձագերին պաշտպանում Է հանգիստ կերպով, առանց ագրեսիայի ու չարության, կարծես պարզապես ասում Է: «Դե, հանգստացիր, նրանք ոչ մի վատ բան չեն արել»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am