Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Ինտերպոլի նախագահի անհետանալու կապակցությամբ

Armenpress 15:36, 5 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյի անհետանալու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Europe 1 ռադիոկայանը:

Նրա տվյալներով՝ Հունվեյի մասին ոչ մի տեղեկատվություն չի ստացվել սեպտեմբերի վերջից, երբ նա Ֆրանսիայից ուղեւորվեց Չինաստան: «Մեն Հունվեյը սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայից ուղեւորվել Է Չինաստան: Սակայն նրա մեկնելուց հետո ոչ մի տվյալ չկա նրա գտնվելու վայրի վերաբերյալ»,-ասված Է Europe 1-ի հաղորդագրության մեջ:

Հետաքննությունն սկսվել Է այն բանից հետո, երբ Հունվեյի անհետանալու մասին հայտնել Է նրա կինը, որն ապրում Է Լիոնում, որտեղ գտնվում Է Ինտերպոլի կենտրոնակայանը: Մեն Հունվեյը Ինտերպոլը գլխավորել Է 2016 թվականի նոյեմբերից, իսկ դրանից առաջ այդ պաշտոնն զբաղեցնում Էր Միրեյ Բալեստրազին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am