Բակո Սահակյանն ընդունել է ճանաչված երգիչ Արտո Թունջբոյաջյանին եւ նրա գործընկերներին

Armenpress 15:37, 5 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ճանաչված երգիչ Արտո Թունջբոյաջյանին եւ նրա գործընկերներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  նախագահ Սահակյանը նշել է, որ Արտո Թունջբոյաջյանի արվեստը մեծ հարգանք է վայելում Արցախում, որտեղ նա ունի բազմաթիվ երկրպագուներ՝ հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվորեն մասնակցել Արցախի մշակութային ոլորտի զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am